Մարտի 26– ին «Ընտանիք» կենտրոնի համակարգչային խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝ «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով: Դասի նպատակն էր ներկայացնել Ամենայն հայոց բանաստեղծի ավանդած գրական-մշակութային ժառանգությունը, վաստակաշատ և տաղանդավոր գրողի ստեղծագործական ուղին, նրա խոհափիլիսոփայական խրատներով սաների մեջ դաստիարակել բարություն, ազնվություն, աշխատասիրություն, մարդասիրություն:
Դասի սկզբում սաները ներկայացրին մեծն բանաստեղծի կենսագրությունը, անցած գրական ուղին: Ընթերցեցին բանաստեղծություններ՝ տարբեր թեմաներով, սաները պատմեցին հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից: Անդրադառնալով քառյակներին՝ նշեցին, որ դրանք ամենայն հայոց բանաստեղծի կյանքի շտրիխներն են՝ մարմնավորված բանաստեղծական տողերում:
Հետաքրքիր ու տպավորիչ էր սաների կողմից պատրաստված սահիկահանդեսը և տեսանյութերը:
«Թումանյանը գրել է բոլոր ժանրերով, բոլորի համար….», դրա վկայությունն էր բաց դասը, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական, հովվերգական, խրատական մտքեր, բանաստեղծություններ և երգեր:
Խմբավար Կ. Գրիգորյան
27/03/2019