You are here

Արցախի Հանրապետության ՄՊՍԿ աշխատակիցների՝ փորձուսուցման նպատակով այցը ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք»  կենտրոն

Նոյեմբերի 11-ին  ՀՀ  ԿԳՄՍՆ  «Ընտանիք»  ՄՊՍ կենտրոնն հյուրընկալեց Արցախի Հանրապետության ՄՊՍԿ-ների աշխատակիցների՝ փորձուսուցման նպատակով: Ծրագիրն հնարավոր եղավ կյանքի կոչել  ՀՀ  ԿԳՄՍ նախարարության, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  և «Ընտանիք»  կենտրոնի ջանքերով ու նախաձեռնությամբ: Այցի շրջանակում կազմակերպվեց  ոլորտում ավելի քան երեք տասնամյակ գործունեություն իրականացնող կազմակերպության կրթամշակութային անցուդարձին,  մասնագիտական խմբակների աշխատանքներին: Հյուրերի համար անցկացվեց  սեմինար՝ «Արտադպրոցական կրթության փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները» թեմայով: Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի փոխտնօրեն Անուշ Մկրտչյանը ներկայացրեց արտադպրոցական կրթության կարևորությունը, ինչպես նաև շերտավոր դասավանդման մեթոդները:  Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց  կենտրոնի արդյունավետ գործունեության  նպատակով մշակված  փաստաթղթային շրջանառության ու  դրա կիրառման մասին: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին  սեմինարավարներին, ստանալով համապարփակ պատասխաններ, որոնք կիրառելի կդարձնեն իրենց մեթոդական ձեռնարկներում, կարևորբելով արտադպրոցական կրթության դերն ու նշանակությունը սերունդների կրթադաստիարակչական գործում:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով որոշ ՄՊՍ կենտրոնների չի հաջողվել  դուրս բերել ունեցած փաստաթղթերը,  դիմեցին  «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը տրամադրել վերջիններիս կողմից մշակված փաստաթղթերը, որը արտադպրոցական կրթության կազմակերպման  արդյունավետ օրինակներ են: Հյուրերն այնուհետեև շրջեցին կենտրոնի խմբակներով, ծանոթացան ուսուցանվող  մասնագիտություններին,  որից հետո յուրաքանչյուրն ընտրեց իրեն նախըտրելի մասնագիտությունն ու վարպետության դասեր ստացան, կիսվեցին նաև իրենց գիտելիքներով:  Հանդիպման ավարտին հյուրերը  կլոր սեղան քննարկմանը խոսեցին ձեռք  բերած գիտելիքների, փորձի փոխանակման ու տպավորությունների մասին, շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք»  կենտրոնի տնօրեն ՝ Արթուր Մինասյանին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն՝ Քնարիկ Ահարոնյանին կրթամշակութային  տպավորիչ օրվա  համար: Կողմերը միմյանց փոխանցեցին նաև խորհրդանշական նվերներ:    

«Մեր այցի նպատակը փորձի փոխանակումն է, և ձեզ շնորհակալություն ձեր ուժի, կամքի համար:  Ես նաև ուզում եմ պարոն Մինասյանին, տիկին Ահարոնյանին շնորհակալություն հայտնել, քանի որ այս այցի շրջանակում Գյումրին նախատեսված չէր,  և այս ամբողջ ծախսերը հոգացել է «Ընտանիք»  կենտրոնը, ձեզ շնորհակալություն ֆունդամենտալ աշխատանքների համար, ձեր մասնագետների ու կահավորված սենյակների համար: Նախարարությունը նպատակահարմար է գտել  Ձեզ նվիրել հադրութցի՝  Վիկա Ավետիսյանի ստեղծագործությունների գիրքը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ  Արմինե  Բարսեղյան:

«Պատահական չէ, որ մենք միշտ կապը պահել ենք Արցախի հետ, և Ջավախքի հետ ու մենք միշտ պիտի աշխատենք, քանի որ Արցախը մեր կարևորագույն  գործընկերն է, մեր հայրենիքի մի մասը, որտեղ մեր գործունեությունն ենք ծավալելու, շնորհակալ ենք Ձեզ»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ տնօրեն Արթուր Մինասյան:

«Այս ջերմությունից շատ տպավորված ենք, ներկայացված աշխատանքներից ևս, այսօրվան շատ սպասում էինք, ու հավատացեք մեծ տպավորություններով կգնանք: Ուզում ենք, որ նման  փոխադարձ այցերը հաճախ լինեն, ինչն օգտակար է  մեզ համար»,-ասել է Շուշիի ՄՊՍԿ աշխատակից Գոհար Մարգարյանը:

 

11/11/2022