You are here

Եզրափակվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքը

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքի եզրափակիչ փուլը: Ծրագիրն ամփոփվեց մասնակից կրթական հաստատությունների հետ համատեղ ցուցահանդես-միջոցառմամբ: Կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանն ամփոփեց ծրագրի արդյունքները, ձեռքբերումները՝ կարևորելով արտադպրոցական կրթության դերը մասնակիցների համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում, համայնքներում կրթամշակութային ծրագրերի մատչելիության և հասանելիության ապահովումը:

Ավելի քան տասը տարի ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է, և այս տարիների ընթացքում ծրագրից օգտվել և մասնագիտական կողմնորոշման, վարպետության դասեր են առել ինչպես Հայաստանի Հանրապետության, մարզերի հարյուրից ավելի համայնքներն, այնպես էլ Արցախի և Վրաստանի Հանրապետությունների, Սամցխե-Ջավախքի կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ, դեռահասներ, սաներ: Ծրագրի ամփոփ միջոցառմանը կենտրոնի սաների հետ համատեղ գեղարվեստական ելույթներով հանդես եկան նաև Սամցխե-Ջավախքի շրջանի Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի, ծրագրի հետ համագործակցող համայնքների միջնակարգ դպրոցների դեռահասները: Կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրեր և Սուրբ գրքեր հանձնեց:

Ելույթի խոսքերով հանդես եկան հյուրերն, ովքեր կարևորեցին ծրագրի իրականացումն իրենց համայնքներում, արժևորելով՝ ազգային ինքնության արժեքների պահպանումը, կրթամշակութային հաստատությունների միջև ամուր կապն ու դեռահասների մասնագիտական կողմնորոշումը:

31/10/2024