«Ընտանիքը բնության
հրաշալիքներից մեկն է»:
Սանտայանա
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իրականացվեց «Ընտանիքի միջազգային օր» խորագրով ծրագիր, որի նպատակն էր կարևորել ընտանիքի դերն ամուր պետականություն ստեղծելու գործում, պատանիների մեջ դաստիարակել ընտանիք ստեղծելու և պահպանելու գաղափար:
Մայիսի 14-ին ծրագրի շրջանակում անցկացվեց «Ամուր ընտանիք, ամուր պետություն» խորագրով սեմինար, որի ընթացքում ներկայացվեց ընտանիքի ազդեցությունն անձի ձևավորման, հասարակության պահպանման և կենսունակ բանակի կայացման գործում: Բուռն քննարկումների արդյունքում սաները ընտանիքի մոդելը համարեցին ազգապահպանության ամենակարևոր և հիմնական գործոն:
Մայիսի 15-ին կազմակերպված միջոցառումը սկսվեց արհեստագործական խմբակների սաների ձեռքագործ աշխատանքների ցուցահանդեսի բացումով: Ներկաներին հետաքրքրեցին և հիացմունք պատճառեցին ընտանիքին վերաբերող խորհրդանշական աշխատանքները: Ուրախ երգն ու պարը, ասմունքն ու բարեմաղթանքները տոնական և հիշարժան դարձրեցին միջոցառումը: Կենտրոնի փոխտնօրեն Ս. Պետրոսյանն իր եզրափակիչ խոսքում հավելեց. «Կրթելով մեր երեխաներին՝ մենք կունենանք բարոյապես կիրթ ու ամուր ընտանիք, հասարակություն ու պետություն, որովհետև ընտանիքն ազգի գոյապահպանման հիմքն է»:
Մ. Խաչատրյան