You are here

Կարպետագործություն

Ծրագիրը նախատեսված է 7-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դազգահ, փափկաթոռ, աշխատանքային գործիքներ, մասնագիտական գրականություն: 
Կարպետագործության խմբակում սաները սովորում են նախապատրաստել աշխատատեղը, անհրաժեշտ գործիքներն ու օժանդակ պարագաները, գծագրել էսքիզ, կատարել կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծումներ, ընտրել թելերը, շտկել թերությունները, գործել  կարպետ՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Կարպետագործության ուսուցումը նպատակ ունի ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձը փոխանցել սերունդներին, զարգացնել նոր կարողություններ՝ վերաիմաստավորելով հինը՝ կենդանական, բուսական, հայկական նախշերի տարրերի խորհրդանշական իմաստը։
Սաների կատարած աշխատանքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են  ցուցահանդեսներ: 
 
Ուսուցման արդյունքը.
 
Կարպետ գործելու հմտությունների և կարողությունների ձեռք բերում:
Հայկական մշակույթի արժևորում, պահպանում:  
Զարդանախշերի ճիշտ օգտագործման, կառուցման, տեղադրման  կարողությունների ձեռքբերում:
Էսքիզների գծագրում, գույների ճիշտ համադրում:
Ինքուրույն ստեղծագործելու կարողությունների զարգացում:
Աշխատանքների թերությունների բացահայտում և վերացում:
Վերջնամշակման և հարդարման աշխատանքների կատարում :
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: