You are here

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ սաների նոր նվաճումները

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2021 թվականի հունվարի 19-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 49-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով մրցույթին:

Կենտրոնի` հագուստի մոդելավորման, արծաթագործության, կվիլինգի, գեղանկարչության, կավագործության, բատիկայի, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 23 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան, դեսպանության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Փոխդեսպան` Սաբինա Նովակովան անձամբ է մրցույթի մասնակից սաներին հաձնել նվերներն ու շնորհակալագրերը: Հյուրերն այնուհետև շրջել են բոլոր խմբասենյակներով, ծանոթացել կրթամշակութային հաստատության ստեղծագործական անցուդարձին: Վերջիններս իրենց հիացմունքն են հայտնել կենտրոնում կրթադաստիարակչական աշխատանքների մեթոդական մոտեցումներին, բազմաբովանդակ ծրագրերի իրականացման ու սաների մտքի թռիչքով արված ստեղծագործական կոմպոզիցիոն աշխատանքների մասին:

«Կրթամշակութային այն մոդելը, որը դրված է «Ընտանիք» կենտրոնում լավագույն օրինակ է նման այլ հաստատություների համար: Այստեղ պետք է մնալ մի քանի օր, որպեսզի լիարժեք վայելես այն մթնոլորտը, որը փոխանցում են խմբավարները սաներին: Տեսանելի ու շոշափելի է այն աշխատանքը, որը տարվում է կենտրոնում շնորհալի սաներին բացահայտելու համար: Շատ ենք կարևորում, երբ սաների բազմակողմանի զարգացվածությանն ուղղված առաքելությունը կրթամշակութային հաստատությունը ճիշտ ու գրագետ հիմքերի վրա է դնում: Սաների աշխատանքները մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր էին: Չեմ կարող ասել թե խմբակներից որն է ավելի տպավորիչ, այստեղ արվեստի ու արհեստի բոլոր ճյուղերը կան, ինը շատ ողջունելի է, այն նպաստում է դրանց պահպանմանն ու տարածմանը: Մենք հիացած ենք այն աշխատանքով, ինչը տարվում է «Ընտանիք» կենտրոնում: Վստահ եմ մենք էլ ավելի շատ սաների հաջողությունների մասին ենք լսելու միջազգային մրցույթների հարթակներից»,-ասել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան` Սաբինա Նովակովան:

23/12/2021