You are here

Հայրենի բնօրրանների՝ Արցախի և Հայաստանի պատմամշակութային վայրերի ու կոթողների մասին պատմությունների ներկայացում

«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում դեռահասները հետաքրքիր պատմություններ ու փաստեր ներկայացրին Արցախ աշխարհի ու Գյումրիի մասին։ Զրույց-քննարկումների ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց տարածաշրջանների քաղաքային կենցաղի, ժողովրդական ճարտարապետության դիմագիծը,  կոլորիտային հարուստ մշակույթների  առանձնահատկությունները: Արցախի և Շիրակի մարզի դեռահասները հայրենի բնօրրանների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին, հանդես եկան անհատական գեղարվեստական ելույթներով: Ստեղծվեց նաև միջմշակութային երկխոսություն, ինչի արդյունքում մասնակիցները պատկերացում կազմեցին տարածաշրջանների մասին:

01/07/2022