You are here

Հենրիկ Սարգսյանի շախմատային հաջողությունները

Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը Գյումրու համայնքի Տ․ Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցում անցկացվեց որակավորման մրցաշար։ «Ընտանիք» կենտրոնի սան Հենրիկ Սարգսյանը մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը և լրացրեց մարզական 2-րդ կարգ։ Հենրիկ Սարգսյանը կենտրոնի շախմատի խմբակ հաճախում է շուրջ 6 տարի, և շախմատի ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ Հենրիկն այժմ պատրաստվում է աշնանային առաջնություններին։

16/08/2024