Ամառային դպրոցը Լոռվա չքնաղ բնության գրկում է, որտեղ հյուրընկավել են «Ընտանիք» կենտրոնի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կրթամշակութային հաստատությունների դեռահասները։
Նշենք, որ Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների և ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռևս կենտորոնի «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրով Արցախ այցելության ընթացքում։ Ինչի արդյունքն այսօր արդեն տեսանելի է «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով ամառային դպրոցի ծրագրում։
Պատանեկան ամառային դպրոց ծրագիրը հագեցած է կրթական, ուսոցողական, բազմաբովանդակ սեմինարներով, արվեստի ու արհեստի վարպետաց դասերով։
Ծրագրի նպատակն է նպաստել մասնակիցների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինտելեկտուալ զարգացմանը, համայնքների դեռահասներին ընդգրկել թիմային աշխատանքներում, ստեղծել կրթամշակութային կամուրջ, ամուր բարեկամական կապեր։