«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ցուցադրական ելույթ և մարտական արվեստի (կատա մարզաձևից՝ կյոկուշինկայ կարատե) մրցաշար՝ «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությամբ:
Մրցաշարի նպատակն էր առաջացնել հետաքրքրություն արևելյան մարտարվեստների՝ հատկապես կյոկուշինկայ կարատեի նկատմամբ, մասնակիցներին զինել մարտարվեստին բնորոշ գաղափարներով, ներկայացնել սաների ձեռք բերած հմտությունները, խրախուսել հաջողություն ունեցող սաներին, նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածությանը:
Մինչ մրցաշարի մեկնարկը սաները կատարեցին ցուցադրական մենամարտեր:
Մեծ էր յուրաքանչյուրի մոտ հաղթանակի ձգտումը:
Դժվարին պայքարից հետո 1-ին տեղ՝ Հայկ Ստեփանյան, 2-րդ տեղ՝ Աշիկ Գևորգյան, 3-րդ տեղ՝ Վիգեն Ղալաչյան:
Հաղթողներին շնորհվեցին պարգևներ:
Ներկաները բարձր գնահատեցին մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը և տեխնիկական հնարքները: