You are here

Մեկնարկել է «Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով միջոցառումների շարքը

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի100 –ամյա հոբելյանին նվիրված «Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով միջոցառումների շարքը: Բազմաբովանդակ միջոցառումներով հագեցած ծրագրի շրջանակում ամփոփվեցին կենտրոնի «Մենք Ազնավուրի մասին» խորագրով հանրապետական ստեղծագործական մրցույթի արդյունքները: 17 կրթամշակութային հաստատություններ Հայաստանի Հանրապետությունից և Ջավախք աշխարհից ստեղծագործական աշխատանքներ էին ներկայացրել, որոնք ցուցադրվեցին «Քեզ համար Հայաստան» միջմշակութային փառատոնին: Միջոցառմանը ներկա էին մրցույթի մասնակից բոլորը կազմակերպությունները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին, Oeuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներ Լյուկ Բուղոն և Բլանդին Բուղոն, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինությունը և այլն:

Ստեղծագործական մրցույթի մասնակից կազմակերպությունները պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ հաղթող աշխատանքների հեղինակները պատվոգրերով և Սուրբ գրքերով:

Միջոցառմանը համերգային համատեղ ելույթներով հանդես եկան հաստատությունների գեղարվեստական խմբակների սաները, վերջիններս ելույթները համեմեցին աշխարհահռչակ մաեստրոյի, հայ ազգի նվիրյալ, բանաստեղծ և երգահանի կյանքի հետաքրքիր դրվագները ներկայացնելով: Երաժշտական կատարումներով ներկայացավ նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կումայրի» նվագախումբը: Ծրագիրի նպատակն է հանրայնացնել, աշխարհահռչակ շանսոնյեի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում, հաղորդակից դարձնել հայազգի մեծանուն բարերարի, Ազգային Հերոսի մշակութային, ստեղծագործական աշխարհին։ Արժևորել ֆրանսիական մշակույթը կրող՝ հայկական արմատներով, աշխարհահռչակ շանսոնյեի անմնացորդ նվիրումը հայրենիքին։ Ելույթի խոսքերով հանդես եկան հյուրերը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսինը կարևորեց երկու երկրների քաղաքական և մշակութային կապող օղակ հանդիսացող Շառլ Ազնավուրի թողած ավանդն ու սերունդների պահպանողական մոտեցումները:

15/05/2024