«Շախմատում անհասանելի իդեալը անսխալ խաղալն է: Հենց անսխալ գործելու ձգտումն է ամենից ավելի գրավում այդ խաղում: Հնարավոր է, իրենց ուժի բարձրակետում գրոսմայստերները երբեմն և խաղում են անսխալ, բայց ստեղծագործության մյուս փուլերում վրիպումներն անխուսափելի են»:
Տիգրան Պետրոսյան
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ շախմատի բլից մրցաշար: Մրցաշարում իրենց ուժերը փորձեցին շախմատային տարբեր կարգեր ունեցող, ոլորտում առաջին քայլերն անող պատանի շախմատիստներ։ 9 պարտիաներում դեռահասները համառ պայքար ցույց տվեցին։ Մրցաշարը լավագույն հարթակ է, որտեղ խաղացողները ձեռք են բերում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև համառ մրցակցելու, պայքարելու, խաղը ճիշտ և գրագետ ավարտին հասցնելու ուժ և կամք։ Խաղում երեք սան համառ պայքարեց առաջին պատվավոր հորիզոնականի համար, արդյունքում հավասար միավորներ գրանցելուց հետո, լրացուցիչ խաղ գրանցվեց, որտեղ հաղթող ճանաչվեց՝ Դավիթ Մխիթարյանը։ Մրցաշարում լավագույն արդյունքներ գրանցած դեռահասները պարգևատրվեցին շախմատային խնդրագրքերով։