Ապրիլի 24-ին, «Հոգու պարտք» ծրագրի շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տարբեր խմբակների սաներ մանկավարժների ղեկավարությամբ այցելեցին Հերհերի ձոր՝ իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումն արտահայտելով անմեղ զոհերի հիշատակին: Կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հավերժացման և ոգեկոչման:
Այցը մեկ անգամ ևս հավաստեց դեռահասների միասնականության և անկոտրում կամքի դրսևորումները, իրականությունը ճիշտ գնահատելու կարողությունը, «Հիշում եմ և պահանջում» գաղափարի շուրջ համախմբվածությունը:
Մ. Խաչատրյան
24/04/2017