You are here

Պաշտպանության բանակի ժամկետային պարտադիր ծառայության չմկրտված զինվորների Սուրբ Մկրտության արարողություն

Ստեփանակերտի Պոլ Էլյուրարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի և Շուշիի ու Հադրութի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ  արվեստի ու արհեստի վարպետաց դասերից, և Մարտունու շրջանի , Ճարտար քաղաքի կրթամշակութային հաստատություններում  ֆրանկոֆոն հագեցած միջոցառումների շարքից հետո, Գանձասարի վանական համալիրում կազմակերպվեց Սուրբ արարողակարգ։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Պաշտպանության բանակի 2020 թվականի վերջին զորակոչի ժամկետային պարտադիր ծառայության չմկրտված զինվորներ Մկրտություն ստացան։

Սուրբ Մկրտության արարողակարգն անցկացվեց՝ ձեռամբ Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Տեր Վարդան քահանայի, մասնակցությամբ՝ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանի, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, փոխնախարար՝ Արամ Վերդյանի, Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ փոխնախարար՝ Արթուր Պողոսյանի, Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն՝ Սոֆյա Հովսեփյանի։

Սուրբ Մկրտության խաչերն ավելի քան խորհրդանշական են, դրանք ձեռքի աշխատանքներ են, որոնք սիրով պատրաստել են ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ոսկերչություն մասնագիտության ուսանողներն ու «Ընտանիք» կենտրոնի սաները։

Մկրտվող զինծառայողներն իրենց զինակից ընկերներից ընտրել էին կնքահայրեր, վերջիններիս Տեր Վարդան քահանան նախ ծանոթացրեց կնքահոր դերին, պարտականություններին և պատասխանատվության աստիճանին:

Նախաձեռնությունը նպատակ ունի Մկրտությամբ հոգևոր ծնունդ ստացած հայրենյաց պաշտպաններին լիարժեք կապել Արցախ աշխարհի սուրբ հողին, ամրագրել նրանց գիտակցության մեջ ազգային-եկեղեցական հոգևոր արժեքները` առավել զորացնելով եղբայրասիրությունը, ներողամտությունը, միասնականություն։

Մկրտության նախաձեռնության հեղինակները նաև հոգևոր բարձրարժեք նվերներ՝ հունարեն ու եբրայերեն բնագրերից արդի արևելահայերենի թարգմանված Նոր Կտակարանն ու Սաղմոսաց գրքեր հանձնեցին՝ մկրտվող զինվորներին, զինվորականներին, բարձրաստիճան պաշտոնյաններին։ Սուրբ արարողակարգից հետո վանական համալիրի բակում «Ընտանիք» կենտրոնի պարավեստի, երգարվեստի ու երաժշտարվեստի խմբակների սաները գեղարվեստական ելույթներով հանդես եկան, որոնք համեմված էին միայն հայրենասիրական պաթոսով։ Զիվորականներն ու հյուրերը այնուհետև ճաշակեցին ուսանողների ձեռքով պատրաստած համեղ ուտեստները։  Այնուհետև  սաները ճանաչողական այցերով եղան  արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապն ամբողջացնող ՝ Մենք ենք մեր սարերը հուշարձանի պուրակում,  Ամարասի  վանական համալիրում, ծանոթացան հոգևոր հնագույն մշակութային արժեքներին։

 

22/06/2022