Մարդկության պարային մշակույթը շատ բազմատեսակ է, և հայկական պարարվեստն էլ բացառություն չէ. Պարը հայ ժողովրդական կենցաղից անբաժան է եղել, մարդիկ պարի, երգ-երաժշտության օգնությամբ աշխատանքն առավել արդյունավետ ու հաճելի են դարձրել: Արդյունքում ծնվել են ամենատարբեր թեմաներով պարեր:
Ապրիլի 29-ին պարի միջազգային օրը «Ընտանիք» կենտրոնում նշանավորվեց ժողովրդական, ազգային պարերով ուղեկցված յուրօրինակ մոտեցմամբ։ «Պարը հոգու թաքնված լեզուն է» խորագրով գեղարվեստական միջոցառումը վարեցին պարավեստի խմբավար՝ Մուրադ Թորոսյանն ու սան Գոռ Մինասյանը: Նման ձևաչափն ուսուցանման, դաստիարակչական մոտեցուման նպատակ ուներ, զարգացնելու սաների մոտ բեմական կուլտուրան: Պարատոնը պարող սաների համար ոգեշնող և հպարտության զգացում փոխանցելուց զատ պարտավորեցնող էր զգալ ազգային արժեքների նշանակությունը պարի լեզվով: Պարային յուաքանչյուր ոճ յուրովի մեկնաբանությամբ կատարեցին սաները, շեշտադրելով դրանց մշակութահեն կարևորությունը: Միջոցառմանը ներկա հյուրերը, ծնողները տպավորված էին սաների գեղարվեստական ելույթներով: Խմբավարի ամիսների նախապատրաստական աշխատանքի արդյունքը, վերջիններիս համար նաև լավագույն առիթ էր տեսնելու պարարվեստում երեխաների կատարողական առաջընթացը: Միջոցառման ավարտին կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը, գեղարվեստական ղեկավար էլիզա Ֆրանգուլյանը կարևորեցին, պարավեստի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում սաների յուրովի մեկնաբանությունը, բեմական մշակույթի առանձնահատկությունների գրագետ մատուցումը: Ծնողներն ևս կիսվեցին պտավորություններով, արժևորելով պարարվեստի խմբակի մշակութապահպան առաքելությունն ու սաների ստեղծագործական ունակությունների զարգացումը:
Գեղարվեստակ ելույթներով պարավեստի խմբակի սաները հանդես կգան նաև հունիսին կայանալիք Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմակերպած ամենամյա «Պարատուն» փառատոնին: