Պարի միջազգային օրվան նվիրված Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության, Գյումրու պարարվեստի դպրոցի կողմից կազմակերպած՝ «Պարատուն 2022» փառատոնի
Մայիսի 1-ին՝ Պարի միջազգային օրվան նվիրված Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Պարատուն 2022» համերգ-փառատոն, որին մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարարվեստի խմբակների սաները։
Ժողովրդական պարարավեստի խմբակի 50 սան հանդես եկան պարային հետաքրքիր բեմականացում-կատարումներով: Փառատոնը լավագույն առիթ ու հարթակ հանդիսացավ սաների համար փորձի փոխանակման, պարային այլ համույթների հետ համատեղ ներկայանալու։ Արդյունքում սաները պարարվեստի ոլորտում նոր փորձ ու մեծ բեմում ինքնարտահայտվելու և ինքանդրսևորման հնարավորություն ունեցան։ Մեծ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է մեծ արտիստիզմ, ռիթմը ընկալելու և յուրացնելու կարողություն, անսպառ էներգիա, համառություն, հենց այս ոգով են պարարվեստի խմբակի սաները կրթվում «Ընտանիք» -ի պատերից ներս։
Պարը հոգու թաքնված լեզուն է․․․սաներն ամեն ջանք ու հոգի դրեցին յուրաքանչյուր շարժման և հայացքի մեջ, արտահայտելու կերպարի ներաշխարհը, բնավորությունը, զգացմունքները՝ հուզելով, դրական լիցքեր ու էներգիա փոխանցելով հանդիսատեսին:
«Պարատուն 2022» փառատոնին սաները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Ժողովրդական պարի խմբի ղեկավար՝ Մուրադ Թորոսյանին շնորհվեց՝ հայ պարարվեստի երախտավոր «Վարդգես Ռաշիդյյան 100» հուշամեդալով:
Նույն հուշամեդալով պարգևատրվեց նաև կենտրոնի պարուսույց՝ Ալվարդ Մկրտչյանն, վերջինիս սաներին ևս պատվոգրեր շնորհվեցին։