Հոկտեմբերի 26-ին և 27-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց Կյոկուշինկայի կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին 15 երկրի ավելի քան 400 մարզիկներ, Հայաստանի հավաքականը ներկայացել է 12-17, 17-21 և 21-ից բարձր տարիքային խմբերի 100 մարզիկներ:
Հայաստանի հավաքականում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան՝ Սանասար Մանուկյանը չորս համառ մրցապայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Սանասար Մանուկյանը ամիսներ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը ճանաչվել է փոխչեմպիոն։
Կենտրոնի աշխատակազմը շնորհավորում է խմակի ղեկավար՝ Սարգիս Վարդանյանին և սանին, մաղթելով նոր վերելքներ և նվաճումներ։
01/11/2024