You are here

Սեմինար Շիրակի մարզի Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներում՝ «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում

 
 «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագրի շրջանակներում «Ցեղասպանություն» թեմայով սեմինար-քննարկումն ըստ ժամանակացույցի ապրիլի 14-ին անցկացրեց Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում, իսկ ապրիլի 17-ին՝ Թորոսգյուղի Ալեքսան Համբարյանի անվան միջնակարգ դպրոցում:
Սեմինարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքների դեռահասները, դպրոցների մանկավարժական հանրույթը, Երկրապահ կամավորական միության անդամները, ազատամարտիկները: Հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Պետրոսյանի աղոթքի ներքո մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դեռահասներն արտահայտեցին իրենց վերաբերմունքը նմանատիպ երևույթների նկատմամբ: Անկախ տարիքից, նրանք լիովին 
գիտակցում և ընկալում էին ոճրագործության ողջ ծանրությունը, հետևանքները: Նրանցից յուրաքանչյուրը պահանջում էր Ցեղասպանության միջազգային ճանաչում, որպեսզի այլևս ոչ մի ազգի նկատմամբ չկրկնվեն այդպիսի վայրագ ու անմարդկային արարքներ, քանի որ անպատժելիությունն է բերում նման ոճիրների կրկնության:
Ցողամարգ և Թորոսգյուղ համայնքների դպրոցների տնօրեններ Ա. Արշակյանն ու Գ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեցին և կարևորեցին համայնքներում նմանօրինակ միջոցառման անցկացումը, որը կնպաստի ընդլայնելու դեռահասների ունեցած պատկերացումները ցեղասպանությունների վերաբերյալ, կբարձրացնի նրանց ազգային ու ռազմահայրենասիրական ոգին:
 
Հերմինե Սարգսյան