You are here

Սուրբ Զատիկի տոնին նվիրված գեղարվեստական միջոցառում

Պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրը, ստանում է փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս, մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ:

Քրիստոնեական միջավայրում անչափ կարևոր է, որ մատաղ սերնդի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ:

Այս կարևոր նպատակին են հետամուտ լինում Հայ առաքելական եկեղեցին, կրթամշակութային հաստատությունները, որտեղ մանկավարժների շնորհիվ սաներն հաղորդ են դառնում քրիստոնեական արժեքերին: Սուրբ Զատիկի տոնին նվիրված գեղարվեստական միջոցառումը «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաները սկսեցին զատկական ավետիսով «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» և տերունական աղոթքով: Այնուհետև զատկական երգերի, խաղիկների, ասիկների միջոցով ներկայացվեց ի՞նչ ավանդություններ և ժողովրդական սովորություններ են պահպանվել առ այսօր, ի՞նչ են պատմում ավետարանիչները Քրիստոսի Հարության մասին, ո՞րն է Սբ. Զատիկի խորհրդանիշը:

Գեղարվեստական միջոցառմանը հնչեցին ժողովրդական նվագարանների համար գրված երաժշտություններ, երգեր, իսկ պարարվեստի խմբակի սաները կատարեցին զատկական պարային կատարումներ: Միջոցառումն ամփոփվեց միասնական շուրջպարով: Կենտրոնի տնօրինությունն ու հյուրերը կիսվեցին տպավորություններով:

04/04/2024