You are here

Վարդավառի տոնը՝ «Ընտանիքում»

Հայ Առաքելական եկեղեցին՝ հուլիսի 24-ին, նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո:

Տոնի հոգևոր խորհուրդի և ժողովրդական ավանդույթներով համեմված տոնակատարությունների մասին հուլիսի 26-ին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմաբկի սաները գեղարվեստական հետաքրքիր միջոցառում անցկացրին։ Միջոցառմանը սաները ներկայացրին ազգային և հոգևոր տոնի խորհուրդը, վեր հանեցին ազգային սովորույթները, արժևորեցին  ազգային մշակույթն ու արժեքները, սաների մոտ ամրապնդվեցին պարարվեստին բնորոշ գիտելիքները: Պարարվեստի խմբակի սաները գործնական պարապմունքների ընթացքում լավագույնս սերտել էին տոնի խորհուրդին նվիրված կոմիտասյան շարականները, երգահանների հոգևոր ստեղծագործությունները, որոնք ոսկյա տառերով են դաջված երաժշտարվեստի պատմության էջերում, վերջիններս հետագայում դարձել են կիրառելի պարավեստում ևս։ Յուրաքանչյուր պարային կատարումից առաջ սաները հյուրերին ներկայացրին, որ Վարդավառը ջրի տոն է, ու թե ինչպես են այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրել միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:

 

 

26/07/2022