You are here

Վարպետաց դաս Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե ֆեդերացիայի մարզիչ՝ Ռոբերտ Մխիթարյանի մասնակցությամբ

Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե ֆեդերացիայի մարզիչ՝ Ռոբերտ Մխիթարյանը վարպետության դաս է անցկացրել «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտարվեստի խմբակի սաների հետ։ Մարզիչներ՝ Սարգիս Վարդանյանն ու Ռոբերտ Մխիթարյանը սաներին ներկայացրեցին արևելյան մարտարվեստի հմտությունները, գաղտնիքներն ու մենամարտելու հնարքները։ Սաները արագ յուրացրեցին մատուցած նյությն ու լավագույնս կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ, ինչպես նաև կյոկուշինկայ կարատեին բնորոշ մի քանի մենամարտեր:

Վարպետաց դասերը լավագույն առիթն են սաների համար փորձի փոխանակման, այն նպաստում է սպորտաձի մասսայականացմանն ևս։

Վարպետության դասերին լավագույնս դրսևորած սաներից կձևավորվի հավաքական թիմ՝ հետագայում միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

30/03/2022