You are here

Վերածննդի աշխարհում» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառում

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց ևս մեկ՝ «Վերածննդի աշխարհում» խորագրով ծրագիր: «Ընտանիք» կենտրոնում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվեց «Իմ երազանքի հեքիաթը» խորագրով միջոցառում կազմակերպվեց, պարային բեմադրություններ՝ բարոկկո երաժշտության համադրությամբ, ինչպես նաև «Հրաշագործ նյութերի արվեստը» խորագրով կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես: Հայաստանի հանրապետության անկախության տոնին նվիրված բարոկկո երաժշտության եռօրյա փառատոն անցկացվեց կենտրոնի սաների ու Շիրակի մարզի համայնքների դեռահասների մասնակցությամբ: Մշակութային ծրագրի շրջանակում կենտրոնի սաները՝ Շիրակի մարզի սահմանամերձ ու բաձրադիր համայնքներում ՝ Աշոցքում, Աղինում, Ամասիայում, Երազգավորսում, Զույգաղբյուրում, Մեծ Սեպասարում, Մեծ Մանթաշում, Ջրափիում, Սառնաղբյուրում և Մարալիկում երաժշտական ու գեղարվեստական միջոցառումներ անցկացրեցին նվիրված՝ հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: Երեք տասնամյակ աշխատելով ու ապահովելով դեռահասների արտադպրոցական կրթությունը, «Վերածննդի աշխարհում» ծրագիրը մեկն է իրականացված տասնյակ այդ ծրագրերից, որի միջոցով դեռահասների մոտ ձևավորում է սեր և հետաքրքրություն արհեստի, արվեստի՝ դասական արվեստի նկատմամբ: Տարին բաբաջանյանական էր և «Վերածննդի աշխարհում» ծրագիրը երաժշտարվեստի հանճարի՝ Առնո Բաբաջանյանի թողած երաժշտական ժառանգությանն ու դրա տարածումը, սկսեց մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից: Ծրագրում որպես շահառուներ ներգրավվեցին գյուղաբնակ դեռահասները, բացահայտեցին երաժշտական իրենց ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև այն պատանիների միջև կրթամշակութային երկխոսութան հարթակ ստեղծվեց: Վերածննդի աշխարհում ծրագրի ամփոփիչ միջոցառմանը «Ընտանիք» կենտրոնում, փոխտնօրեն՝ Սվետլանա Պետրոսյանը պատվոգրեր հանձնեց կենտրոնի երաժշտարվեստի խմբակների սաներին ծրագրի շրջանակում ակտիվ մասնակցության համար, շնորհակալագրեր շնորհվեցին կրթամշակութային ծրագրի հետ համագործակցող համայնքների միջնակարգ դպոցների սաներին, ի դեմս տնօրենների:

05/12/2021