You are here

Տպավորություններ. Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց

6-րդ դասարանի աշակերտներ. «Շատ կուզենայինք մասնակցել փայտամշակման դասընթացին և այսօր մեզ ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Մենք ծանոթացանք փայտի տեսակներին ու զարդանախշերին, կենտրոնի սաների քանդակներին։ Մեզ հատկապես գրավեց այն, որ հասարակ փայտի կտորից կարելի է ստանալ հիանալի քանդակ։ Մեզ շատ դուր եկավ այս արվեստը։ Կցանկանայինք, որ բոլոր համայնքներում էլ բացվեին նման խմբակներ»։
Աշակերտ Մորենա Հակոբյան. «Առաջին անգամն է, որ մասնակցում եմ այսպիսի դասընթացների։ Ընտրել եմ ուլունքագործությունը։ Սկզբում այն ինձ բարդ թվաց, բայց հետո, երբ ծանոթացա առաջին քայլերին, կարծիքս փոխեցի։ Շատ կցանկանայի խորացնել իմ ձեռք բերած գիտելիքները, տիրապետել մասնագիտության բոլոր գաղտնիքներին և այն կիրառել առօրյայում»։
 
14/04/2018