You are here

Փոքրիկ շախմատիստի զորեղ մտքի խիզախությունը...

Նոյեմբերի 17-27-ը Գյումրու քաղաքապետարանի Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ աշնանային որակավորման մրցաշար:

Մրցաշարին մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակի սաները, դրանց թվում՝ 9-ամյա Սլավիկ Մխիթարյանը:

Գործնական ելույթներում Սլավիկը նպատակասլաց կիրառեց շախմատային գիտելիքները, դրսևորեց կամային մեծ ուժ` ցուցաբերելով  համառություն և հնարամտություն: Վերջինիս համար գլխավորը ոչ միայն հաղթանակն էր, նաև շախմատային գեղեցիկ քայլերով խաղի ցուցադրումը:

Մրցաշարն ավարտվեց Սլավիկի համոզիչ հաղթանակով` 9 հնարավորից 8 միավոր: Շախմատային պարտիաներում մաքառելու և արքունական ամրոցներ գրավելու համար Սլավիկ Մխիթարյանը նվաճեց I տեղ` լրացնելով մարզական I կարգ:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրինությունը ջերմորեն շնորհավորեց Սլավիկ Մխիթարյանին` ցանկանալով, որ այդ հաղթանակները լինեն ոչ միա´յն գիտության և արվեստի բնագավառներում, այլ նաև մարդկայի´ն հարաբերություններում, իսկ պարտություններ գրանցվեն միայն սևերի և սպիտակների միջև:

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ոսկե մատյանում ամրագրվեց ևս մեկ իրողություն՝ 9-ամյա Սլավիկ Մխիթարյանի հաղթանակը: