«Լուսանկարչությունը տպավորության արտահայտություն է։ Եթե գեղեցիկը չապրեր մեր մեջ, ինչպե՞ս կարող էինք ճանաչել այն»:
Էռնստ Հաաս
ֆրանսահայ կամավոր, լուսանկարիչ Ալեքսանդր Ադամյանը Գյումրիում գտնվելու ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ «Ըտանիք» ՄՊՍ կենտրոնի 12-18 տարեկան սաների համար անցկացրեց տեսական և գործնական դասընթացներ` լուսանկարչության վերաբերյալ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին հաղորդակից դարձրեց լուսանկարչության գաղտնիքներին և նրբություններին։ Դասընթացներն անցնում էին ջերմ և անմիջական մթնոլորտում` հետաքրքիր և բովանդակալից։ Դեռահաս մասնակիցների հարցերին Ալեքսանդրը տալիս էր հետաքրքիր և ուսուցանող պատասխաններ։ Դասընթացների ընթացքում ներկայացվեցին.
լուսանկարչական սարքի բաժինները, ենթաբաժինները, ինչպես նաև ֆունկցիոնալ նշանակությունը
դիաֆռագմայի /aperture, shutter speed/պահաժամի, ISO/լուսազգայունության դերն ու կիրառման նշանակությունը
ի՞նչ է կադրի խորությունը և ինչպե՞ս կառավարել/փոխել այն. (լղոզված ֆոն, դիաֆռագմայի օգտագործումը)
կոմպոզիցիան լուսանկարչության մեջ
Պարզաբանվեց նաև, թե ինչպես ճիշտ աշխատել լույսի հետ որակյալ լուսանկարներ ստանալու համար։
Սաները ձեռք բերեցին լրացուցիչ ստեղծագործական գիտելիքներ։ Նմանատիպ դասընթացները ոգևորող են և նպաստում են սաների գեղագիտական ճաշակի զարգացմանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Ալեքսանդրին արդյունավետ համագործակցության համար։