Անգլերենի խմբակի սաներն անգլերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրին՝ ‹‹Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով տեսանյութ Լոնդոնի Աշտարակի, Բուքինգեմյան Պալատի, և Բրիտանական թանգարանի մասին, որտեղ ներկայացված էր Լոնդոնի ճարտարապետության տարբեր ոճերը: Խոսեցին անգլիական մշակույթի առանձնահատուկությունների տեսարժան վայրերի պատմական նշանակության մասին:
Բաց դասին ներկա էին կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ ու խմբակների սաներ:
Անցկացվեց երկխոսություն ճանապարհը կորցրած երկու անծանոթների միջև, վերջիններս անգլերենով զրուցեցին միմյանց հետ ճշտելու իրենց անհրաժեշտ հասցեների, գտնվելու վայրերի մասին տեղեկություն, արդյունքում ներկայացվեց սաների անգլերենի հաղորդակցման հմտությունները:
Ուսուցողական բաց դասն ամփոփվեց հանդիսատեսի հետ ունկնդրած թեմայի վերաբերյալ հարց ու պատասխանով, որին ակտիվ մասնակցեցին և իրենց գիտելիքներով աչքի ընկան Հերմինե Սահակյանի անգլերենի խմբակի սաները: Սա նաև գիտելիքների ստուգման և փորձի փոխանակման նպատակ ուներ: Միջոցառման արդյունքում սաներն արևժորեցին այլ ժողովուրդների մշակույթը, զարգացավ անգլերեն լեզվի բանավոր խոսքը, գեղագիտական ճաշակը:
Դասն ավարտվեց անզավուրյան մշակույթով, դաշնամուրի խմբակի սան՝ Անահիտ Համասյանը կատարեց Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» ստեղծագործությունը: