You are here

‹‹Հայանպաստ գծերի ուղևորությունն Հայաստան›› խորագրով բաց դաս

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում գեղանկարչության և բատիկայի խմբակների սաները բաց դաս անցկացրեցին։

Դասն ուսուցողական էր, և նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ գեղանկարիչ՝ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյանի) կյանքի ու ստեղծագործական աշխարհին: Այս տարի նշվեց Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մեծարժեք մրցանակների դափնեկիր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ՝ Ժան Գառզուի 115 –ամյակը: Գառզուն մեծ ժառանգություն է թողել նկարչական արվեստում, գրաֆիկական անզուգական աշխատանքների հեղինակ է, ում համար գծանկարի կարևոր խնդիրներն էին՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացումի խորհրդավոր մթնոլորտ։ Գիծը գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց էր իր ոճի մեջ, այս ու գառզուական արվեստի նրբությունների մասին խոսեցին գեղանկարչության և բատիկայի խմբակների մանկավարժները։ Բաց դասին ներկա էին կենտրոնի տարբեր խմբակների մանկավարժներ, սաներ, ծնողներ: Աշխարհահռչակ արվեստագետի մասին ավելի մանրամասն ներկաները ծանոթացան՝ «Արվեստագետներն՝ արվեստագետի մասին» գեղարվեստական ֆիլմի միջոցով: Այնուհետև երկու խմբակների սաներն ներկայացրեցին՝ Գառզուի ինքնատիպ ոճով արված բնանկարների, դիմանկարների, նատյուրմոտերի՝ իրենց աշխատանքները։ Գառզուական արվեստին համահունչ՝ գունային հարթությունների և ցանցահյուս նախշերն հակադրության մեջ էին նաև սաների ձեռքի աշխատանքներում, նույնքան հյութեղ գույներով ու հստակ ոճի սահմանում: Դիմանկաներից ՝ մինչև գրաֆիկական գործեր, սաներից յուրաքանչյուրն ներկայացրեց Գառզուի արվեստի մասին իրենց պատկերացումներն ու մտքի թռիչքը: ‹‹Հայանպաստ գծերի ուղևորությունն Հայաստան›› խորագրով բաց դասին սաները խոսեցին, ներկայացրեցին նաև Գառզուի արվեստի լեզվով ՝ հայ-ֆրանսիական միջմշակութային երկխուսության ստեղծման, հայ և ֆրանսիացի արվեստագետների միջև ամուր կապի պահպանման վերջինիս կարևոր առաքելության մասին: Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել է 400 գործ, Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների հիշատակին նվիրել է ՝ 50 գրաֆիկական գործեր։ Սաները բաց դասն ամփոփեցին Գազռուի հայտնի մտքերից մեկի մեջբերումով, կարևորելով հայ արվեստագետի հայանպաստ գործունեությունը՝ ‹‹ Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք›› ։

19/05/2022