Նոյեմբերի 10-ին արվեստների դարբնոց Գյումրի քաղաքում անցկացվեց «Աշնանային երանգներ» պարի մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն էր խթանել ազգային պարերի պահպանումն ու տարածումը. նախադրյալներ ստեղծել Գյումրիում միջազգային փառատոններ կազմակերպելու և անցկացնելու համար:
Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց 25 պարային խմբերի Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերից և Երևան քաղաքից: Շիրակ աշխարհը ներկայացնող պարային խմբերի թվում էր «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը, որը փառատոնին ներկայացավ նոր շնչով ու պարերով՝ արժանանալով ՀՀ պարարվեստի միության պատվոգրին:
Ս. Հակոբյան