You are here

2013-11-26 Սեմինար Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում

<Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Մ. Թորոսյանը «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանին նվիրված սեմինար, որը անցկացվեց նոյեմբերի 26-ին Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: «Բաց մեզ Տէր, զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ». այս մտքի հետևորդներն էին սեմինարի մասնակից՝ «Ընտանիք» կենտրոնի ստեղծագործական լրագրության, գորգագործության և ազգագրական պարեր խմբակների սաները: Միջոցառումը յուրատիպ նախաձեռնություն էր. սեմինարին հանդես եկան նաև սաները՝ խորապես տպավորված Հայոց Եկեղեցու նոր շրջանի պատմության խորարմատ կաղնի՝ մեծագործ, իմաստուն Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի հսկայական գիտական իմացությամբ և վառ անհատականությամբ, նուրբ դիվանագիտությամբ, խոր հավատքով և այլ շնորհներով: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Գ. Զ. Չորեքչյանին, ով ի փառս Հայոց եկեղեցու մխիթարեց, կրթեց, խանդավառեց սերունդներին Հայոց եկեղեցու և հայրենիքի գաղափարներով ու սիրով: Սիմինարի մասնակից Նարեկ Սրբազանը նշեց. < Գ. Չորեքչյանը իրավացիորեն համարվում է քսաներորդ դարի Հայաստանյանց Առաքելական Ս. Եկեղեցու երկնակամարի ամենահզոր լուսատու աստղը>:

Ս. Հակոբյան