You are here

3D մոդելավորման 3 խմբակների գիտելիքների ստուգում

3D մոդելավորման 3 խմբակների սաները ուսումնական տարվա գիտելիքների ստուգմանը  ցուցադրեցին  գովազդի, ճարտարապետության, ոսկերչության, ֆիլմերի, վիդեոխաղերի և արտադրական դիզայնի ոլորտներում վիզուալ էֆեկտների ստեղծած մոդելները: Վերջիններս ներկայացրին 3D մոդելավորման հիմունքները` ինչպես ստեղծել կոշտ մակերեսով իրեր օգտագործելով բազմանկյուններ, եզրեր և գագաթներ: Ստուգատեսն անցկացվեց  3 մակարդակով. 

 Առաջին մակարդակում սաները ներկայացրին համակարգչային անիմացիայի, թվային գծագրման quader գործիքով 3D մոպեդներ, զարդեր և այլ եռաչափ մոդելներ ստեղծելու հիմունքները:

 Երկրորդ մակարդակում սաները ստեղծած մոդելներին կենդանություն տվեցին՝ ներկելով մակերևույթները. պրոցեսը կոչվում է տեքստուրավորում։ Խմբավարները  հետևեցին գործընթացին,   խորհուրդ տվեցին  օգտագործել տարբեր գունապնակներ ու տեքստուրաներ՝ սաներին օգնելով հասնելու իրենց լավագույն արդյունքին։

 Երրորդ  փուլում արդեն ներկայացրին թվային քանդակագործությանը, պրոֆեսիոնալ աշխատանքային գործիքների կիրառումը, բացահայտեցին իրենց ստեղծագործական ներուժը: Տեղեկատվական նյութերի հավաքագրումից հետո սաները աշխատեցին  տեխնիկաների կիրառմամբ, ինչն ի վերջո հանգացնում է իրենց երազած կերպարների ամբողջական 3D մոդելների ստեղծմանը:

Ուսումնական տարվա ընթացքում սաներից 70% -ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին:

Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը:

19/06/2024