You are here

Բատիկա

Ծրագիրը նախատեսված է 7-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 9-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `-1 դասաժամի տևողությունը 45 րոպե,
շաբաթական՝  6-8 դասաժամ:

Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ապահովված են դիդակտիկ պարագաներով՝ նկարակալներ, քանդակներ, բնանկարներ և նկարելու անհրաժեշտ պարագաներ:

Ուսուցման ընթացքում դեռահասները  կծանոթանան բատիկին` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի  ճյուղ, կուսումնասիրեն հայ և օտար ազգի արվեստի ճանաչված վարպետների ստեղծագործությունները, ձեռք կբերեն  հարգանք ընտրած մասնագիտության հանդեպ։ Ծրագիրը կօգնի նաև  ձևավորել գեղագիտական ճաշակ, անհատական և խմբային աշխատելու կարողություններ:

Ծրագրի արդյունքը
Ծրագրի ուսումնառության  ավարտին  սաները  կտիրապետեն բատիկի  տարբեր տեխնիկաներին,   որոնք  կկիրառեն  հագուստների, շարֆերի,  բարձերի  և այլ աշխատանքների  պատրաստման    գործում: