You are here

«Շախմատը սպորտ է, մտքի պայքար» շախմատի մրցաշար

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Շախմատը սպորտ է, մտքի պայքար» շախմատի մրցաշարի
 
Մրցաշարի նպատակները
  • Սաների մոտ զարգացնել տրամաբանելու, կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ:
  • Առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբ:
  • Համագործակցել Շիրակի մարզի դպրոցների և շախմատի մարզադպրոցների հետ:
Մրցաշարի անցկացման վայրը և ժամկետը
  • «Ընտանիք» կենտրոն, ք. Գյումրի, Անի թաղ., 11 փող., 5/2
  • 2016 թ-ի սեպտեմբերի 13-ից 15-ը, ժամը` 15:00-ին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը Սեպտեմբերի 12-ը, ժամը` 16:00-ին:

Մրցաշարի մասնակիցները

Շախմատի 3-րդ, 4-րդ և կարգ չունեցող Շիրակի մարզի դպրոցների դեռահասներ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի և Գյումրու «Տիգրան Պետրոսյանի անվան մարզադպրոց»-ի  սաներ:

Առանց տարիքային սահմանափակման:

Մրցաշարի անցկացման կարգը Մրցաշարը կանցկացվի 4 փուլով օլիմպիական համակարգով` համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Լրացուցիչ ցուցանիշներ
Մրցաշարի ավարտին հավասար միավոր ունեցող մասնակիցների զբաղեցրած տեղերը կորոշվեն հետևյալ կերպ.
  • Հակառակորդների միջին վարկանիշ, առավելագույն միավոր ունեցողը հաղթում է:
  • Բուհգոլցի գործակից, առավելագույն միավոր ունեցողը հաղթում է:
  • Հաղթանակների քանակ, առավելագույն քանակություն ունեցողը հաղթում է:
Ծախսերը Մրցաշարի ծախսերը հոգում է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը:
Պարգևատրում
  • 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված մասնակիցները  կպարգևատրվեն  պատվոգրերով և մրցանակներով։
  • Պատվոգրեր կշնորհվեն նաև մրցաշարի ամենափոքր, ամենամեծ և առավելագույն միավորներ հավաքած աղջիկ մասնակիցներին: