You are here

«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ

                                     
«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ   ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  կազմակերպում է  «Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ:
 
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: 
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան դեռահասներ: 
 
Կարող են ներկայացվել դեկորատիվ-կիրառական արվեստի ցանկացած ոճի  աշխատանքներ տարբեր նյութերի համադրությամբ:
 
Գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նախագծի գաղափարի յուրօրինակությունը և կատարման տեխնիկան:
 
Աշխատանքների  ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը: 
Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ www.entanik.am կայք էջից:                                                           
 
 
 
                             «Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթ
 
 Հարգելի պատանիներ, աղջիկներ և  ուսումնական հաստատությունների ղեկավարներ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնը  կազմակերպում է ստեղծագործական մրցույթ՝ «Ցավի գույնը» խորագրով:
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
 
Մրցույթի նպատակը
• Ստեղծագործական աշխատանքների միջոցով հարգանքի տուրք մատուցել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
• Խթանել դեռահասների ստեղծագործական  մտածողությունը:
• Զարգացնել  համագործակցելու կարողություն:
• Ներկայացնելով հայ ժողովրդի անցյալի սև էջերը արթուն պահել ազգային հիշողությունը: 
• Բացահայտել տաղանդավոր երեխաներին:
 
Մրցույթը հնարավորություն կտա ևս մեկ անգամ  անդրադարձ կատարել հայ ազգի նկատմամբ գործած ոճրագործությանը և խրախուսել պահանջատիրությունը:
 
Մրցույթի  թեմաները
• « Անցյալի ողբերգական էջեր»
• «Ցեղասպանության ճանաչում»
• « Արդար  պայքար»
• « Պահանջս մեկն է…»
• «Շարունակելու ենք մեր պայքարը»
• «Լուսավոր ապագա»
• «Վերածնունդ»
 
Մրցույթի մասնակիցները 
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան հայազգի կամ  հայկական արմատներ ունեցող դեռահասներ՝  Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Սփյուռքից:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դեկորատիվ-կիրառական  արվեստի աշխատանքներ /խեցեգործություն, արծաթագործություն, ասեղնագործություն, փայտի փորագրություն, գորգագործություն, նկարչություն և այլն/, ինչպես նաև ցանկացած նյութերի համադրությամբ աշխատանքներ:
 
 Ներկայացվող պահանջները
• Աշխատանքների առավելագույն չափը՝ 40- 60 սմ
• Քաշի առավելագույն չափը 5կգ
Մրցույթի թեմաներին և նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները ինքնաբերաբար դուրս կմնան մրցույթից: 
Աշխատանքները պետք է լինեն  ճիշտ փաթեթավորված:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ աշխատանք:
Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ:
Ընդունվում են միայն աշխատանքների բնօրինակները, կցված լրացված հայտով :
Հայտը պետք է լրացված լինի ընթեռնելի՝  հայերեն, ռուսերեն կամ անգլերեն  լեզուներով: 
Անհրաժեշտ խորհրդատվության համար կարող եք դիմել գրավոր՝ info@entanik.am էլեկտրոնային հասցեին:
 
Մրցույթի կազմակերպման կարգը
Աշխատանքների  ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը: 
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հաձնաժողովի կողմից, նախապատվությունը կտրվի առավելագույն ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերած մասնակիցներին: 
Յուրաքանչյուր տարիքային խմբի  հաղթողներին կշնորհվի առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ և պատվոգրեր: 
Կտրվի նաև մրցանակ լավագույն ստեղծագործական մտքի համար:
 
Հոկտեմբերի 15-ին մրցույթի արդյունքները կհրապարակվեն www.entanik.am կայք էջում և տարբեր լրատվամիջոցներով:
Հոկտեմբերի 23-ին կցուցադրվեն լավագույն աշխատանքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակներ և պատվոգրեր:
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝  ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2 , «Ընտանիք»  ՄՊՍ կենտրոն:  
 
Կազմակերպող՝
ՀՀ ԿԳՆ <ԸՆՏԱՆԻՔ>  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ:
 
 Աշխատանքները ուղարկել հետևյալ հասցեով՝
 
<Ընտանիք> ՄՊՍԿ ՊՈԱԿ, Անի թաղամաս, 11փողոց, 5/2
Գյումրի 3126, Հայաստանի Հանրապետություն
“Endanik” Youth Creative Center SNCO 
5/2, 11th Str., “Ani” district, Gyumri 3126, Republic of Armenia 
Հեռ./Tel.  /374 312/ 6.64.07, 6-64.08
Էլ-փոստ/e-mail info@entanik.am
 
 
 
                                                   Դիմում-հայտ
                 «Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթի
 
 
Անուն, աղգանուն
Name /Last Name
Имя / Фамилия
                                                                                                                     
Ազգություն/սեռ/տարիք
Nationality/gender/age
Национальность /пол /возраст
 
Հասցե՝ երկիր, մարզ, քաղաք/գյուղ
Address: city/village, region, country
Адрес: страна, регион, город/село
 
Կրթական հաստատության անվանում
Educational institution name
Название учебно-образовательного заведения
 
Հեռախոս, էլ. հասցե
Telephone, E-Mail
Телефон, электронный адрес