You are here

Դուդուկ

Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 7-12 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ դուդուկ, եղեգնապիպիչ, նոտայի տետր, մատիտ:
Դուդուկի խմբակի սաները պարապմունքների ընթացքում սովորում են ճիշտ օգտագործել նվագարանը, պահպանել գործիքի օգտագործման կանոնները,  դուդուկի ձայնի ճիշտ արտաբերման և շնչառության կարգավորման վարժություններ, կատարողական արվեստ, ստանում են երաժշտական համապատասխան գիտելիքներ, ծանոթանում են դուդուկի հայ մեծ վարպետների արվեստին և նրանց թողած ժառանգությանը, գործիքի կառուցվածքին:
Տարվա ընթացքում սաների կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու համերգներ:
 
Ուսուցման արդյունքը.
 
Դուդուկի նկատմամբ հետաքրքրության զարգացում:
Սաների երաժշտական ունակությունների զարգացում:
Դուդուկի կատարողական արվեստի տիրապետում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: