You are here

Հ. Թումանյանի 150-ամյակին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ

Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
 
Մրցույթի թեմա
Մրցույթը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
 
Մրցույթի նպատակ և խնդիրներ
Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները
Բացահայտել շնորհալի դեռահասներին
Արժևորել Թումանյանի անմահ ստեղծագործությունները և նրա խոհափիլիսոփայական խրատներով սաների մեջ դաստիարակել բարություն, աշխատասիրություն, ընկերասիրություն
Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը
 
Մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ ոլորտի աշխատանքներ.
նկարչություն,
դեկորատիվ-կիրառական արվեստ,
սահիկահանդես,
ռադիոէլեկտրոնիկա:
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 6-18 տարեկան դեռահասներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
6-9 տարեկան,
10-13 տարեկան,
14-18 տարեկան:
 
Աշխատանքների ներկայացման պայմաններ
Աշխատանքներն ուղարկելիս կամ ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.
հեղինակի անունը, ազգանունը,
ստեղծագործության անվանումը,
տարիքը /խմբային աշխատանքի դեպքում մասնակիցների  տվյալները/,
կրթական հաստատությունը, 
դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը,
էլ. hասցեն, հեռախոսահամարը,
բնակության հասցեն:
 
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև հունիսի 15-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կորոշվեն նշյալ ոլորտներից մրցանակային աշխատանքները: 
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը, որակին և ստեղծագործական մոտեցմանը: 
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մինչև մայիսի 31-ը ներառյալ ժամը 18:00: 
 
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ
Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը պետք է լինի 3 րոպե, առավելագույնը՝ 5 րոպե:
Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:
Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով և ցանկացած նյութով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ,  մետաղ, կավ, փայտ և այլն:
 
Պարգևներ
Յուրաքանչյուր տարիքային խմբում վերոնշյալ ոլորտների մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: 
Ստեղծագործական մրցույթի հաղթողները՝ որպես խրախուսանք կայցելեն Դսեղի Հ. Թումանյանի տուն-թանգարան:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի մրցանակային աշխատանքների ցուցադրություն՝ «Ընտանիք» կենտրոնում և Շիրակի մարզի Աշոցք համայնքում:
 
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով.
Շիրակի մարզ, Գյումրի 3126, 
Անի թաղամաս, 11փողոց, 5/2     
 ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ
Հեռախոս +374 312 6 64 07
Էլ. հասցե՝ 403532@gmail.com կամ info@entanik.am
Ծրարի վրա պետք է լինի «Հ.Թումանյանի 150-ամյակին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ» նշումը:
Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում
 
Ի գիտություն
Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:
                           
 
Տնօրինություն
 
       
 
11/02/2019