You are here

Մանրանկարչություն

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 1 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 9-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե,  շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նկարակալներ, քանդակներ, բնանկարներ և նկարելու անհրաժեշտ պարագաներ:
Մանրանկարչության խմբակի սաները ծանոթանում են մանրանկարչությանը, գծանկարների կառուցմանը, գունային տեխնիկային, օգտագործվող նյութերին, սովորում են նկարել այդ նյութերով և ճիշտ կրկնապատկերել մեծ վարպետների աշխատանքները՝ ստեղծագործելով մանրանկարչության ոճով: Ծանոթանում են նաև հայ հոգևոր արժեքներին, ձեռագիր Աստվածաշնչներին, երկրաչափական, բուսական և կենդանական զարդանախշերի բազմազանությանը, հայ և օտար ազգի արվեստի ճանաչված վարպետներին և նրանց ստեղծագործություններին:
 
Ուսուցման արդյունքը.
 
Մանրանկարները վարժ արտանկարելու և մանրանկարչության ոճով ստեղծագործելու կարողություն:
Գույների ներդաշնակությունը պահպանելու հմտություններ:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: