Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 1 տարի:
Խմբակում նախատեսվում է 8-14 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական ՝ 6-8 դասաժամ
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ լվացարան, աշակերտական սեղան, աթոռ, պահարան, գրատախտակ, “ՍեՌոբ” ռոբոտ, “Arduino Mega”, “Arduino pro-mini” և այլ միկրոկոնտրոլլերային հարթակներ, դետալներ, համակարգիչ, լազերային տպիչ, տեսապրոեկտոր, աշխատանքային տետրեր և գրիչներ:
Դասընթացի ժամանակ ռոբոտաշինության խմբակի սաները ծանոթանում են ռոբոտների կոնստրուկտիվ առանձնահատկություններին, ռոբոտի աշխատանքի հնարավորություններին, ռոբոտի թվային ձայնային և թվայնացման հիմունքներին, կարողանում են ինքնուրույն տալ պարզ տեխնիկական լուծումներ, ստեղծել ռեալ գործող ինքնաշեն ռոբոտներ, ծրագրավորել ռոբոտը LabView, Scratch (Աղվես) ծրագրային փաթեթների միջոցով, C++ կամ այլ ծրագրավորման լեզուներով, սովորում են ռոբոտների աշխատանքային ծրագրեր, ռոբոտների հետ շփման գրաֆիկական ինտերֆեյսներ, ինչպես կատարել մի քանի գործողություն միանգամից, զուգահեռ ծրագրավորման մեթոդներ:
Պատրաստելով և ծրագրավորելով տարբեր ռոբոտներ, աշակերտները ստանում են մեծ գիտելիքների պաշար, իրենց դրսևորում են որպես պատանի ճարտարագետներ:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ:
Խմբակի սաները մասնակցում են նաև քաղաքային և հանրապետական մրցաշարերի:
Ուսուցման արդյունքը.
• Սաների մոտ ճարտարագիտական մտածելակերպի զարգացում:
• Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացում:
• Հետաքրքրության ձևավորում ռոբոտաշինության նկատմամբ:
• Ինքնուրույն ստեղծագործելու, երևակայության զարգացում:
• Ռոբոտների պատրաստում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: