ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում 12-18 տարեկան սաների համար ապրիլի 29-ին, ժամը՝ 14:00-ին կանցկացնի սեմինար հետևյալ թեմաներով.
• «Հուշակոթողների պահպանում»
• «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրեր՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին»:
Մասնակիցների թիվը սահմանափակ է. ցանկացողները կարող են ցուցակագրվել մինչև ապրիլի 7-ը: