Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ընթերցանությունը զարգացման աղբյուր» խորագրով փառատոնի շրջանակում իրականացնում է ստեղծագործական մրցույթ՝ «Գիրքը և ես» խորագրով:
Մրցույթի նպատակ
Նպաստել դեռահասների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և գիրքի նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը:
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
• դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ անհատական կամ խմբային աշխատանքներ` կատարված տարբեր տեխնիկայով
• պաստառ
• ստեղծագործական շարադրություն
• սահիկահանդես
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 5-18 տարեկան դեռահասներ:
Մրցույթի կազմակերպման և գնահատման կարգ
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը:
Դիմում-հայտերը կլրացվեն տեղում:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
• 5-9 տարեկան
• 10-14 տարեկան
• 15-18 տարեկան
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով:
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին:
Տնօրինություն
06/06/2017