You are here

Տիկնիկավարություն

Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
 Ուսուցման  տևողությունը՝  2 տարի: 
Խմբակում  նախատեսվում է 8-15սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական ՝  6-8 դասաժամ
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ սեղան, աթոռ, պահարան, ասեղ, մկրատ, օղակ և այլ օժանդակ նյութեր: 
Տիկնիկավարության  խմբակի սաները ձեռք են բերում ընդհանուր գիտելիքներ հայ և համաշխարհային տիկնիկային արվեստի ձևավորման և զարգացման վերաբերյալ, ծանոթանում են տիկնիկային արվեստի գործիչներին և նրանց ստեղծագործություններին, գրիմավորման նյութերին ու պարագաներին, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա առարկաներին, թատերական ժանրերին և ձևերին, դերասանի մասնագիտական էթիկայի առանձնահատկություններին,  բարեկրթության և վարվեցողության նորմերին, ստանում են բեմական ստեղծագործության, տրամաբանության, վերամարմնավորման հնարքների վերաբերյալ գիտելիքներ: Պարապմունքների ընթացքում սաների մոտ ձևավորվում է գեղարվեստական կերպար ստեղծելու, տիկնիկներ պատրաստելու, վարելու, վերանորոգելու, պահպանելու կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ներկայացումներ կազմակերպելու և բեմադրելու վերաբերյալ համապատասխան որակներ: 
Տարվա ընթացքում սաների կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են տիկնիկային ներկայացումներ:
 
Տիկնիկավարության արվեստի ծանոթացու մ:
Հույզերը և զգացմունքները ճիշտ արտահայտելու, շարժումները միաժամանակ կատարելու կարողության ձևավորում:
Տիկնիկ պատրաստելու, վարելու  կարողությունների և հմտությունների ձեռքբերում:
Տիկնիկների  վերանորոգում և պահպանում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: