Հետևեք մեզ.

Հայտարարություններ

ապր 19, 2018

Événement intitulé ʺL’esprit de la danseʺ dédié à la journée internationale de la danse

Le 20 avril, à 16h, dans l’établissement de la défense et du soin des enfants au nom de F. Nansen le centre juvénile créatif ʺEndanikʺ organise l’événement intitulé ʺL’esprit de la danseʺ dédié à la journée internationale de la danse.
 
Direction
 

 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակում

Սիրով հրավիրում ենք մասնակցելու ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակիչ ցուցահանդես-միջոցառման, որը տեղի կունենա «Ընտանիք» կենտրոնում ապրիլի 26-ին, ժամը՝ 15:30-ին:
 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

«Ապրել խաղաղ» խորագրով գեղարվեստական միջոցառում

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ապրիլի 25-ին, ժամը՝ 16:30-ին տեղի կունենա «Ապրել խաղաղ» խորագրով գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:   
 
 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

«Նահատակների պահանջը» խորագրով ուխտագնացություն

ԿԳՆ  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 24-ին կազմակերպում է «Նահատակների պահանջը» խորագրով ուխտագնացություն  Հերհերի ձոր և ռադիոկապով տեղեկատվության տարածում 1915 թվականի իրողությունների մասին՝ մեկ ամիս տևողությամբ:
 
Տնօրինություն   
 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

«Արշիլ Գորկու հետքերով» խորագրով միջոցառում - ցուցահանդես

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ, Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում ապրիլի 23-ին, ժամը՝ 15:00-ին տեղի կունենա «Արշիլ Գորկու հետքերով» խորագրով միջոցառում և ցուցահանդես:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
     
Տնօրինություն     
 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

«Կանաչ, մաքուր քաղաք» խորագրով շաբաթօրյակ

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 21-ին, ժամը` 10:00-ից մինչև 18:00-ն Անի թաղամասում կազմակերպում է «Կանաչ, մաքուր քաղաք» խորագրով շաբաթօրյակ: 
Թաղամասի համատիրություններին և բնակիչներին ևս կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել աշխատանքներին: 
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
ապր 18, 2018

«Պարի ոգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Պարի միջազգային օրվան

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, կազմակերպում է «Պարի ոգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Պարի միջազգային օրվան:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
  Տնօրինություն                                                   
 

Տեսնել Ավելին
ապր 03, 2018

Événement artistique intitulé ʺRéveil du printempsʺ

L’événement intitulé ʺRéveil du printempsʺ et la démonstration de la collection printanier des vêtements modelés par les élèves aura lieu le 30 mars, à 16h au centre juvénile créatif ʺEndanikʺ du Ministère de l’Éducation et de la Science.
On vous invite cordialement à y participer.
Direction 
 
 

Տեսնել Ավելին
մրտ 23, 2018

‹‹Գարնան զարթոնք›› խորագրով գեղարվեստական միջոցառում

Կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա հագուստի մոդելավորման խմբակի ‹‹Գարնան զարթոնք›› խորագրով գեղարվեստական միջոցառում և սաների մոդելավորած զգեստների գարնանային հավաքածուի ցուցադրություն:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
մրտ 23, 2018

«Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառումը

 
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 27-ին, ժամը՝ 16:30-ին տեղի կունենա Թատրոնի միջազգային օրվան նվիրված «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառումը:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
մրտ 23, 2018

«Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 26-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
  Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
մրտ 23, 2018

Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին

 
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացնում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին նվիրված՝ «Հայաստանի աղն ես Գյումրի՛...» խորագրով միջոցառումների շարք, որը ներառում է նաև ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ հետևյալ խորագրերով.
- «Իմ երազանքների Գյումրին»
- «Հին ու նոր Գյումրի» 
- «Վերածնված Գյումրի»
 
Մրցույթի նպատակ
Ստեղծագործական աշխատանքների միջոցով արտահայտել սեփական պատկերացումները թեմաների վերաբերյալ, ներկայացնել Գյումրի քաղաքի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթուները: 
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
Նկարչական աշխատանքներ
Դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ
Ֆոտոնկարներ
Շարադրություն
Սահիկահանդես
Պաստառ
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան դեռահասներ` կրթամշակութային հաստատություններից, ՀԿ-ներից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
8-13 տարեկան
14-18  տարեկան
 
Ստեղծագործությունների ներկայացման պայմանները
Աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
1. Նշել ստեղծագործության անվանումը, հեղինակի /հեղինակների/ անունը, ազգանունը, տարիքը, էլ. hասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն և կրթական հաստատությունը /այն դեպքում, եթե աշխատանքը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ կրթօջախի կողմից/, դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը /առկայության դեպքում/:
2. Նկարների նվազագույն ձևաչափը պետք է լինի  A3, առավելագույնը`A1: 
3. Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը 5 րոպե, առավելագույնը՝ 15:
4. Շարադրության առավելագույն ծավալը 2 էջ, հավաքված A4 ֆորմատի թղթով /լուսանցքներ. վերևից՝ 2.5 սմ, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5 սմ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, համարակալումը՝ ներքևից և մեջտեղից/:
Պաստառների, ֆոտոնկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ը:
Աշխատանքները փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն  ՀՀ ԿԳՆ Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին հետևյալ հասցեով.
ՀՀ, ք. Գյումրի -3126, Անի թաղամաս, 11փող., 5/2, հեռ. +374 312 6 64 07
Ծրարի վրա նշել «Հայաստանի աղն ես Գյումրի՛…» խորագիրը: 
 
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, ստեղծագործական մոտեցմանը:
Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: 
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին: Նախատեսված է նաև հատուկ պարգևներ: 
 
Նախազգուշացումներ
Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:
Աշխատանքները պետք է լինեն առանց շրջանակի:
                           
Տնօրինություն   
 
 

Տեսնել Ավելին