Հետևեք մեզ.

Հայտարարություններ

փտվ 26, 2018

«Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 7-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
       Տնօրինություն     
 

Տեսնել Ավելին
մրտ 07, 2018

An event titled "Tumanyan’s moralities”

 
On February 19, at 16:30, in"Endanik" Youth Creative Center of the Ministry of SE will be held  an event titled "Tumanyan’s moralities " dedicated to the book donation day.
We heartily invite you to participate.
           Directorate
 
 

Տեսնել Ավելին
մրտ 07, 2018

"Treasure Searchers” game-quiz

On February 28, at 15:30, "The Treasure Finders" game quiz will be held at "Endanik" Youth Creative Center of the Ministry of SE with the participation of the Center's Chess and English groups.
We kindly invite you to watch.
Directorate
 

 

Տեսնել Ավելին
մրտ 07, 2018

An Open Lesson entitled "When the Spring is Waking Up "

On March 5, at 16:30 at the "Mesrobian Alphabet" reading hall of "Endanik" Youth Creative Center of the SE will be held an open lesson entitled "When the Spring is Waking Up ".
We kindly invite you to watch.
Directorate
 

Տեսնել Ավելին
մրտ 07, 2018

An event entitled "My Sweet and Precious Mother" dedicated to the International Women's Day

On March 7, at 16:00 in “Endanik" Youth Creative Center of the Ministry of SE will take place an event entitled” My Sweet and Precious Mother" dedicated to the International Women's Day.
We kindly to invite you to participate.
Directorate
 

 

Տեսնել Ավելին
մրտ 07, 2018

Événement intitulé ʺMa mère douce et chèreʺ dédié à la journée mondiale des femmes

Événement intitulé ʺMa mère douce et chèreʺ dédié à la journée mondiale des femmes aura lieu au centre juvénile créatif ʺEndanikʺ du Ministère de l’Éducation et de la Science le 7 mars, à 16h. 
On vous invite cordialement à y participer.
Direction
26/02/2018
 

 

Տեսնել Ավելին
մրտ 13, 2018

«Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի կունենա «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ` Ֆրանսիայի առօրյայի, սովորությունների և մշակույթի վերաբերյալ հետևյալ ժամանակացույցով.
• մարտի 12-ին, ժամը՝ 16:00-ին, «Կեցցե Ֆրանսիան» /Ֆիլմը երկու հովիվների մասին է, ովքեր ուղարկված են մտացածին Թաբուլիստան երկրից՝ պայթեցնելու Էյֆելյան աշտարակը, սակայն ծանոթանալով Ֆրանսիային և առաջնորդվելով Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կարգախոսով, մտափոխվում են/,
• մարտի 28-ին, ժամը՝ 16:00-ին, «Բարի գալուստ» /Ֆիլմը Ֆրանսիայի տարբեր շրջանների յուրահատկությունների, սովորությունների և բարբառների մասին է/,
• ապրիլի 3-ին, ժամը՝ 16:00-ին, «Անունը» /Ֆիլմը ընտանիքի նոր անդամի անվան ընտրության մասին է, որն առաջացնում է խառնաշփոթ և շփոթմունք/,
• ապրիլի 11-ին, ժամը՝ 16:00-ին, «Ֆրանսիայի մշակույթը» /Տեսանյութը ներկայացնում է ֆրանսիական մշակույթը՝  երաժշտություն, խոհանոց, կինո, նորաձևություն, տեսարժան վայրեր/:
Սիրով հրավիրում ենք դիտելու:
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
մրտ 13, 2018

‹‹Աշուղի հետնորդները›› խորագրով բաց դաս

ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան Այբուբեն» ընթերցասրահում մարտի 20-ին՝ ժամը 16:30-ին, տեղի կունենա գուսան Շերամի 160-ամյակին նվիրված ‹‹Աշուղի հետնորդները›› խորագրով բաց դաս՝ կենտրոնի դուդուկի, երգարվեստի և պարարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք դիտելու:
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
մրտ 13, 2018

«Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվում է «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա` հետևյալ ժամանակացույցով.
• մարտի 20-ին, ժամը՝ 15:00-ին, անգլերեն լեզվով «Բեոուլֆ» էպոսի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,   
• մարտի 21-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,  
• մարտի 22-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ, 
• մարտի 23-ին, ժամը՝ 15:30-ին, «Դյուցազներգություն» խորագրով ամփոփիչ վիկտորինա: 
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու: 
     Տնօրինություն 
 

Տեսնել Ավելին
մրտ 19, 2018

Leçon spéciale intitulée ʺLes descendants du troubadourʺ

La leçon spéciale intitulée ʺLes descendants du troubadourʺ dédié au 160e anniversaire du chanteur et musicien Cheram, a eu lieu le 20 mars, à 16h30 dans la salle de lecture ʺAlphabet de Mesropeʺ du centre juvénile créatif ʺEndanikʺ du Ministère de l’Éducation et de la Science de la RA avec la participation des élèves du cercle de duduk, de chant et de danse du centre.
 
Direction
 

 

Տեսնել Ավելին
մրտ 19, 2018

Projection de films et jeu-quiz ʺSasna Tsrerʺ et Beowulf

On organise la projection de films et jeu-quiz ʺSasna Tsrer et Beowulfʺ au centre juvénile créatif ʺEndanikʺ du Ministère de l’Éducation et de la Science de la RA par les horaires suivants :
• le 20 mars, à 15h, projection du film de l’épopée ʺBeowulfʺ, analyse en équipe et discussions, 
• le 21 mars, à 15h, projection du film de l’épopée ʺSasna Tsrerʺ, les branches telles que ʺSanassar et Baghdassarʺ, ʺMets Mherʺ, analyse en équipe et discussions, 
• le 22 mars, à 15h, projection du film de l’épopée ʺSasna Tsrerʺ, les branches telles que ʺSasountsi Davitʺ, ʺMets Poqr Mherʺ, analyse en équipe et discussions, 
• le 23 mars, à 15h30, quiz final intitulé ʺPoème épiqueʺ.
 
On vous invite cordialement à y participer.
Direction
 

 

Տեսնել Ավելին
մրտ 23, 2018

Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին

 
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացնում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին նվիրված՝ «Հայաստանի աղն ես Գյումրի՛...» խորագրով միջոցառումների շարք, որը ներառում է նաև ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ հետևյալ խորագրերով.
- «Իմ երազանքների Գյումրին»
- «Հին ու նոր Գյումրի» 
- «Վերածնված Գյումրի»
 
Մրցույթի նպատակ
Ստեղծագործական աշխատանքների միջոցով արտահայտել սեփական պատկերացումները թեմաների վերաբերյալ, ներկայացնել Գյումրի քաղաքի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթուները: 
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
• Նկարչական աշխատանքներ
• Դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ
• Ֆոտոնկարներ
• Շարադրություն
• Սահիկահանդես
• Պաստառ
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան դեռահասներ` կրթամշակութային հաստատություններից, ՀԿ-ներից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
• 8-13 տարեկան
• 14-18  տարեկան
 
Ստեղծագործությունների ներկայացման պայմանները
Աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
1. Նշել ստեղծագործության անվանումը, հեղինակի /հեղինակների/ անունը, ազգանունը, տարիքը, էլ. hասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն և կրթական հաստատությունը /այն դեպքում, եթե աշխատանքը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ կրթօջախի կողմից/, դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը /առկայության դեպքում/:
2. Նկարների նվազագույն ձևաչափը պետք է լինի  A3, առավելագույնը`A1: 
3. Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը 5 րոպե, առավելագույնը՝ 15:
4. Շարադրության առավելագույն ծավալը 2 էջ, հավաքված A4 ֆորմատի թղթով /լուսանցքներ. վերևից՝ 2.5 սմ, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5 սմ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, համարակալումը՝ ներքևից և մեջտեղից/:
Պաստառների, ֆոտոնկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ը:
Աշխատանքները փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն  ՀՀ ԿԳՆ Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին հետևյալ հասցեով.
ՀՀ, ք. Գյումրի -3126, Անի թաղամաս, 11փող., 5/2, հեռ. +374 312 6 64 07
Ծրարի վրա նշել «Հայաստանի աղն ես Գյումրի՛…» խորագիրը: 
 
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, ստեղծագործական մոտեցմանը:
Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: 
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին: Նախատեսված է նաև հատուկ պարգևներ: 
 
Նախազգուշացումներ
Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:
Աշխատանքները պետք է լինեն առանց շրջանակի:
                           
Տնօրինություն   
 
 

Տեսնել Ավելին