ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 26-ին, ժամը՝ 14:00-ին կանցկացվի «Հաղթանակին հասնելու բանաձևերը» խորագրով սեղանի թենիսի մրցաշար (11-18 տարեկաննների միջև): Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է ցուցակագրվել մինչև նոյեմբերի 19-ը, ժամը՝ 16:00-ն: Մանրամասների համար դիմել մրցաշարի կազմակերպիչ Սարգիս Վարդանյանին: Սիրով հրավիրում ենք մասնակցելու: Տնօրինություն
ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում նոյեմբերի 29-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Գյումրի քաղաքի վերածննդին: Սիրով հրավիրում ենք մասնակցելու: Տնօրինություն
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16:30-ին, «Ընտանիք» ՄՊՍ կենտոնի արծաթագործության խմբակում կանցկացվի ցուցահանդես-բաց դաս «Արծաթագործությունը՝ որպես հայկական մշակույթի տարր» թեմայով: Սիրով հրավիրում ենք: Տնօրինություն