You are here

«Ընտանիք» կենտրոն. շաբաթօրյակ՝ «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով

Մայիսի 11-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ խմբասենյակներում, բակում և հարակից տարածքում կազմակերպվեց «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակ: 
Նպատակն էր բարելավել ընդհանուր էկոլոգիական իրավիճակը, դաստիարակել բնությունը պահպանելու մշակույթ, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:
Շաբաթօրյակին  ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները:
Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ, կատարվեց  աշխատանքի բաժանում, տրամադրվեց անհրաժեշտ տնտեսական նյութեր և պարագաներ: 
Շենքի ներսում աշխատանքներն ընթացան աշխույժ և ոգևորիչ մթնոլորտում, զուգահեռ կենտրոնի բակում կազմակերպվեց տնկիների և վարդի թփերի տեղադրում, հողի  և սիզամարգի մշակում: 
Շաբաթօրյակի մասնակից սաները՝ կարևորելով կանաչ ու էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու անհրաժեշտությունը, պատրաստեցին նաև «Մաքուր պահենք մեր հայրենիքը» կոչով ցուցապաստառ: 
 
Ք. Մխիթարյան
 
 
 
 
         
13/05/2019