
ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի երկու սաների՝ Ալվարդ Ղարագյոզյանի և Անի Մարտիրոսյանի աշխատանքները «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հայտարարած խաղաղության թեմայով նկարների և էսսեների 4-րդ ամենամյա միջազգային մրցույթի սույն թվականի հունիսի 9-ին կայացած եզրափակիչ փուլում ընդգրկվել են բարձր միավորներ հավաքած 16 լավագույն աշխատանքների մեջ, իսկ Անժելա Պապիկյանը պարգևատրվել է «Մարդու և բնության ներդաշնակության լավագույն ուղերձ» հատուկ անվանակարգում:
Նշենք, որ մրցույթը կրում է «Խաղաղության դասեր COVID 19-ից» խորագիրը:
Շնորհավորում և ստեղծագործական նորանոր նվաճումներ ենք մաղթում կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին և սաներին:
Մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://wfd.am/archives/6151?lang=hy&fbclid=IwAR2fmYTjs6n-thBg6wVgHLPhdt...
Աննման Մինասյան


10/06/2020