You are here

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված մասնագիտական դասեր Շիրակավան համայնքում

«Ֆրանսիական իրականության մեջ քսաներորդ դարի ամենաանվանի նկարիչներից մեկի անունն է Ժան Գառզու. թե նրա գործերին մանրամասն չնայես, դժվար կլինի գլխի ընկել, որ այս ֆրանսիական հնչողությամբ անվան կրողը հայ է»։

Շիրակավան համայնքի միջնակարգ դպրոցում գառզուական արվեստով մասնագիտական դասեր, ֆրանսերենով բանաստեղծությունների ընթերցումներ, ֆրանսհայկական երգերի կատարումներով հետաքրքիր միջոցառումների շարք անցկացրեցին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժներն ու սաները։

Կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները ներկայացրեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանկոֆոնիայի հիմնադրման, առաքելության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների մասնանկցության մասին։ Կապսի միջնակարգ դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված տեսասահիկի միջոցով ներկայացված պատմություններին։ Խոսեցին ֆրանսերեն լեզվի նրբությունների, առանձնահատկությունների մասին, և ոչ միայն։ Սաներն ու աշակերտներն իրենց մտքերն ու կարծիքներն արտահայտեցին Հայաստանի և Ֆրանսիայի  դիվանագիտական հարաբերությունների, բարեկակամական կապերի մասին։ Մանրանկարչության և գեղանկարչության խմբակների մանկավարժները խոսեցին գեղանկարչության զարկերակներից՝ Փարիզի մասին, որտեղ հազարից մեկին է հաջողել ուսանել։ ժան Գառզուն միակ հայորդիներից էր, ով հանճարների կողքին  ստեղծեց իր սեփական լեզուն։ Կենտրոնի շնորհալի սաներն՝ աշակերտների հետ կիսվեցին իրենց նկարչական գիտելիքներով, գառզուական արվեստի, տեխնիկայի կատարմամբ օգնեցին ստեղծել գունանկարներ։

10/05/2022