You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների մասնագիտական դասերը Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցում

«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»։

                                                                                                                                                                                                                                                                               Ժան Գառզու

Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցը ֆրանկոֆոնների շարքից է։  Ֆրանսախոս աշակերտների համար ՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների մասնագիտական դասերը լավագույն փորձի փոխանակման հնարավորություն էր։ Ֆրանսախոս աշակերտները վարժ ու անկաշկանդ հաղորդակցվեցին ֆրանսերենով, մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաների՝ Ֆրանսիայի պատմամշակութային, ազգային արժեքների, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների, Ֆրանկոֆոնիայի մասին պատմությունների ներկայացմանը։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն  հյուրընկալել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի ոսկերիչ՝  Պետրոս Վարվարյանին։ Վերջինս ցանկություն էր հայտնել  մասնակցել ծրագրի շրջանակում համայնքներում անցկացվող մասնագիտական դասերին։ Կապս համայնքում  հետևելով կենտրոնի մասնագետների և շնորհալի սաների նկարչական դասերին, Պետրոս Վարվարյանն իր ոգևորությունն հայտնեց արվեստով հետաքրքված սաների տաղանդի մասին։ Պետրոս Վարվարյանը նշեց, որ կենտրոնի մասնագետների ուսանած սաներն առանձնահատուկ կերպով են իրենց ձեռք բերած գիտելիքները փոխանցում հասակակիցներին ու յուրովի են ընկալում արվեստը։ Կենտրոնի ժողովրդական պարարվեստի  խմբակի ղեկավար՝ Մուրադ Թորոսյանը Կապսի միջնակարգ դպրոցի աշակերտներին պարարվեստի հմտություններին ծանոթացրեց։ Կենտրոնի սաներն ու աշակերտները՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում անցկացրած մասնագիտական դասերն  ավարտեցին ֆրանսհայկական պարեղանակների միասնական կատարումներով։  

12/05/2022