You are here

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոց ծրագրի մեկնարկ

 

Ամառային դպրոցը Լոռվա չքնաղ բնության գրկում է, որտեղ հյուրընկավել են «Ընտանիք» կենտրոնի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կրթամշակութային հաստատությունների դեռահասները։

Նշենք, որ Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների և ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռևս կենտորոնի «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրով Արցախ այցելության ընթացքում։ Ինչի արդյունքն այսօր արդեն տեսանելի է «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով ամառային դպրոցի ծրագրում։

Պատանեկան ամառային դպրոց ծրագիրը հագեցած է կրթական, ուսոցողական, բազմաբովանդակ սեմինարներով, արվեստի ու արհեստի վարպետաց դասերով։

Ծրագրի նպատակն է նպաստել մասնակիցների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինտելեկտուալ զարգացմանը, համայնքների դեռահասներին ընդգրկել թիմային աշխատանքներում, ստեղծել կրթամշակութային կամուրջ, ամուր բարեկամական կապեր։

29/06/2022