You are here

Ասեղնագործություն

Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝  7-14 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ, առկա են անհրաժեշտ բոլոր պարագաները:
 
Ասեղնագործության խմբակում սաները սովորում են արհեստանոցում  աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, նախապատրաստել և ճիշտ օգտագործել աշխատանքային գործիքները, կատարել զարդանախշերի և զարդապատկերների ճիշտ ընտրություն,  տալ գունային լուծումներ,  օգտվել գծագրերից և պայմանական նշաններից, շտկել ասեղնագործված աշխատանքի թերությունները, կատարել վերջնամշակման և հարդարման աշխատանքներ, պահպանել անվտանգության կանոնները:
Ուսումնառության ընթացքում սաները ծանոթանում են ասեղնագործության գեղարվեստական արժեքներին, երկրաչափական, բուսական և կենդանական զարդանախշերի բազմազանությանը, ազգային պատմամշակութային ակունքներին, ճանաչված վարպետներին և նրանց ստեղծագործություններին: 
 
Ուսուցման արդյունքը.
 
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում:
Էսքիզի մշակման և նրանից ճիշտ օգտվելու ունակության ձեռքբերում:
Տարբեր զարդանախշերով և զարդապատկերներներով թաշկինակներ, տակդիրներ, սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, անկողնային պարագաներ, հագուստի մասեր, ազգային հագուստներ, պաննոներ  ասեղնագործելու կարողությունների ձեռքբերում: 
Գեղագիտական ճաշակի զարգացում:
Անհատական և խմբով աշխատելու  կարողությունների ձևավորում: