You are here

Ուլունքագործություն

Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ և առկա են ուսուցողական անհրաժեշտ պարագաներ:
Ուլունքագործության խմբակում սաները սովորում են աշխատատեղի կազմակերպման առանձնահատկությունները, նախապատրաստել և ճիշտ օգտագործել աշխատանքային գործիքները, ուլունքագործության գործընթացի փուլերը:
Ուսուցման ընթացքում սովորում են ընտրել զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզ, շտկել թերությունները, կատարել վերջնամշակում: Ծանոթանում են ազգային և հոգևոր մշակութային արժեքներին, ձեռք բերած գիտելիքները օգտագործում են ստեղծագործական աշխատանքներում: Պատրաստում են զարդեր, կիրառական իրեր և ուլունքներով վերարտադրում են հայկական մանրանկարչական  աշխատանքները: 
Ուսուցման արդյունքը.
 
Ուլունքագործ զարդեր, հուշանվերներ և աքսեսուարներ պատրաստելու կարողությունների ձեռքբերում:
Ինքուրույն ստեղծագործելու հմտությունների զարգացում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: